Ինչպե՞ս են Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները երգում են Լևոն Օգանեզովի նվագակցությամբ

Քրիստինա Սարգսյան-Ազնավուրը` Շառլ Ազնավուրի կրտսեր որդու կինը, Instagram-ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու ամուսինը` Նիկոլա Ազնավուրը, երգում են «Эх раз, да еще раз, да еще много-много раз» հայտնի երգը, որն իր երգացանկում հաճախ ընդգրկում էր հայտնի շանսոնյեն` Շառլ Ազնավուրը։
Քանի որ Քրիստինան ծնվել, մեծացել է Երևանում, նրան ռուսերեն երգը հեշտությամբ է տրվում։ Իսկ ահա փարիզաբնակ Նիկոլան բավականին տանջվում է ռուսերեն բառերը ճիշտ արտաբերելու համար։
Մեծանուն Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը լրատվամիջոցների հետ զրույցներում խոստովանել էր նաև, որ պատրաստվում է ընտանիքով մշտական բնակություն հաստատել Հայաստանում։