Ո՞ր ֆիլմերն են հաղթել «ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնում

Հոկտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի փակման արաւրոությունը, որի ընթացքում հայտարարվեցին հաղթող ֆիլմերի անունները:
Այսպիսով՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» ճանաչվեց Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը»:
Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հաղթեց Դինա Վելիկովսկայայի «Կապերը»:
Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր անվանակարգում հաղթեց Նաթանիել Լիմի և Կլեմանց Մադլեն-Պերդրիլայի «Իմ կյանքը Վերսալում» ֆիլմը:
Ավարտական ֆիլմեր անվանակարգում լավագույն ֆիլմ ճանաչվեց Դարիա Կաշչերայի «Դուստր»-ը:
Երաժշտական հոլովակների անվանակարգում հաղթեց Սիմոն Լեհեմբրի «Քայլ առ քայլ»-ը:
Լավագույն հայկական անիմացիա անվանակարգում հաղթեց «Քուչա»-ն:
Սփյուռքի լավագույն ֆիլմ ճանաչվեց Արսեն Արզումանյանի «Թռչունների բովը»: