Ջենիֆեր Էնիսթոն. «Այո, ես սիրահարած եմ»

Շուտով հեռուստաէկրաններին կբարձրանա «Առավոտյան ծրագիր» ֆիլմը, որի գլխավոր դերերից մեկը բաժին է հասել հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին:
Ֆիլմը լրագրողների մասին պատմություն է, որտեղ վերջիններս ցանկանալով առաջ գնալ իրենց կարիերայում` որոշում են մեղադրել իրենց գլխավոր մրցակիցներից մեկին սեռական ոտնձգության մեջ, որպեսզի ազատվեն նրանից:
Ֆիլմում խաղալու է նաև Րիզ Ուիզերսփունը: Լրագրողների հետ զրույցում Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է ֆիլմի մասին, ասելով, որ մեր օրերում սեռական ոտնձգությունների թեման բավականին ակտուալ է և այս ֆիլմը ևս մեկ անգամ կհորդորի մարդկանց առավել մտածված ու զգույշ վարվել գործընկերների նկատմամբ` մեղադրանքների տեղիք չտալու համար:
50-այա դերասանուհին նաև խոստովանեց, որ սիրահարված է, սակայն իր սիրեցյալի անունսը հրաժարվեց բացահայտել:
«Ես հավատում եմ, որ սերն աշխարհի լավագույն զգացմունքն է միշտ հավատալու եմ դրան»,- ասել է Էնիսթոնը: