Աննա Սեդակովայի կրքոտ համբույրը նոր ընտրյալի հետ

Երկար ժանակ է, ինչ շշուկներ են պտտվում, որ Աննա Սեդակովան հանդիպում է լիտվացի բասկեթբոլիստի հետ, ով երիտասարդ է երգչուհուց ինը տարով:
Նրանց ամիսներ առաջ պապարացիները լուսանկարել էին միասին զբոսնելիս Թուրքիայում:
«Ամենագեղեցիկ մայրամուտը ոչինչ է, եթե դու այն չես անցկացնում քո սիրտը գողացած մարդու հետ: Այն մարդու հետ, ում հետ խոսելիս կորցնում ես գլուխդ»,- սոցիալական կայքերում կիսվել էր երգչուհին:

Նրա այս հրապարակումներից հետո կասկածներ այլևս չկան, որ գեղեցկուհու սիրտը զբաղված է:
Սակայն արդյո՞ք նրա սիրտը գողացել է հենց այս լիտվացի բասկեթբոլիստը: Նոր սիրավեպի մասին շշուկները Սեդակովան հրաժարվել է մեկնաբանել: Ի տարբերություն երգչուհու` բասկեթբոլիստը`Յանիս Թիմը, վերջապես  արտիստուհու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որն ապացուցում է նրանց միջև առկա սիրահային հարաբերությունը։