HBO-ն նկարահանելու Է «Գահերի խաղի» պրիկվելը՝ բաղկացած 10 սերիայից

HBO հեռուստաընկերությունը նկարահանելու Է «Գահերի խաղը» (2011-2019 թթ.) մեծ սեր ու ժողովրդականություն վայելող սերիալի պրիկվելը, որը կստանա House Of The Dragon («Վիշապի տունը») անվանումը: Այդ մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 29-ին WarnerMedia մեդիահոլդինգի՝ ներդրողների համար կազմակերպված միջոցառմանը, որի մեջ մտնում է HBO-ն:

Հրապարակված տվյալների համաձայն, նոր սերիալի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ: Որպես «Վիշապի տան» ռեժիսոր հանդես կգա բրիտանացի Միգել Սապոչնիկը։

Պրիկվելի սյուժեն ստեղծվելու է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի մոտիվներով, որը Ռայան Քոնդալի հետ միասին հանդես է գալու որպես դրա սցենարիստ: Ներկա դրությամբ HBO-ն պատվիրել է նոր սերիալի 10 Էպիզոդ: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի և սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: