Մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ուիզերսփունը

77 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ուիզերսփունը, ով նկարահանվել էր «Բրուքլինի վամպիրը» ֆիլմում: Այս մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը՝ մեջբերելով դերասանի ընտանիքի հայտարարությունը։

«Մեզ համար շատ տխուր է դրա մասին գրելը, բայց մեր ամուսինը և հայրը՝ Ջոն Ուիզերսփունը, մահացել է: Նա լեգենդ էր ժամանցային ինդուստրիայի բնագավառում և անառարկելի հեղինակություն բոլոր նրանց համար, ովքեր նրան տեսել են այս բոլոր տարիներին»,-ասված է հայտարարության մեջ:

Ուիզերսփունը հայտնի է Ջոն Ուիլյամսի իր դերով «Ուայանս եղբայրները» սերիալում: Նա նաև խաղացել է «Հոլիվուդյան դրվածք», «Բումերանգ», «Ուրբաթ» և այլ ֆիլմերում։