Գայլ, ութոտնուկ, կենգուրու. հայտնի մարդկանց տնային կենդանիները

Նախքան կսկսենք տնային կենդանի պահել, պետք է համոզված լինեք, որ կարող եք նրան խնամել իր ողջ կյանքի ընթացքում: Տնային կենդանիները պահանջում են ուշադրություն և խնամք: Հայտնի չէ, թե երբվանից է մարդ սկսել տնային կենդանիներ պահելը: Սակայն Իսրայելում գոյություն ունի դամբարան (12 հզ. տարվա վաղեմության), որտեղ մարդու կողքին շուն է թաղված: Հին Եգիպտոսի փարավոնների կողքին թաղել են շատ ընտանի կենդանիներ, հատկապես` շներ ու կատուներ:

Հոգեբանները պնդում են, որ տնային կենդանիներ ունենում են կամ չափազանց բարի և շփվող մարդիկ կամ միայնակները:
Բոլորս սովոր ենք, որ ասելով տնային կենդանի` պետք է հասկանալ շուն, կատու, կրիա, ձուկ, թութակ, սակայն շատերը նախընտրում են նույն հարկի տակ ապրել բավականին տարօրինակ և անգամ վտանգավոր կենդանիների հետ:

Քրիստեն Ստյուարտը դեռ 14 տարեկան էր, երբ հորից խնդրեց նվիրել իրեն գայլ: Իհակե, ծնողների համար նման խնդրանքը անսպասելի էր, բայց հանուն սիրելի դստեր նրանք պատրաստ էին ամեն բանի: 37 կգ քաշով այս գիշատիչը 11 տարի ապրել է Քրիստենի հետ:

Էլվիս Փրեսլիին երբեք չի սիրել կենդանիների, մինչև իր երկրպագուներից մեկն իրեն նվիրեց իրական կենգուրու:
Երգչին այդ կենդանին անչափ դուր եկավ: Նա բավականին երկար ժամանակ էր անցկացնում փոքրիկի հետ, սակայն երբ կենգուրուն մեծացավ ու դարձավ Էլվիսից բարձրահասակ, երգիչը հասկացավ, որ պետք է հանձնի նրան կենդանաբանական այգու աշխատակիցների խնամքին:


Նիկոլաս Քեյջը դեռ մանկուց խենթացել է ութոտնուկներ համար:
Վերջապես, աշխատելով իր առաջին միլիոնը` դերասանը ծախսեց 350 դոլար, որպեսզի իրականացնի իր երազանքը: Սակայն ամիսներ անց նա վաճառեց իր ծովային կենդանուն, որովհետև վերջինիս պահելը բավակնաին թանկ հաճույք էր:

Օդրի Հեփբերնը նույնպես ունեցել է հետաքրքիր տնային կենդանի` եղնիկ: