My Chemical Romance ռոք խումբը վերամիավորվում Է

My Chemical Romance ամերիկյան ռոք խումբը, որը լուծարվել էր 2013 թվականին, հայտարարել է վերամիավորման մասին՝ Լոս Անջելեսում համերգ տալու համար: Այդ մասին խումբը հայտնել է իր Թվիթերի էջում։

Return (Վերադարձ) խորագրով համերգն տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Shrine Expo Hall հարթակում:
My Chemical Romance-ը կազմավորվել է 2001 թվականին Ջերարդ Ուեմ և Մայքի Ուեմ եղբայրների, ինչպես նաև Ֆրենք Այերոյի և Ռեյ Թորոյի կողմից: Խումբը թողարկել է չորս ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2010 թվականին: 2013 թվականի գարնանը խմբի մասնակիցները հայտարարել են դրա գոյությունը դադարեցնելու մասին: Խումբն առավել հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են՝ Helena-ն, Teenagers-ը, Sing-ը, Vampires Will Never Hurt You-ը, Welcome To The Black Parade-ը, Na Na Na-ն և Famous Last Words-ը։