«Գիտեի, որ ֆիլմի սցենարի հիմքում իրական պատմություն է, և դա սարսափեցնում էր ինձ». Ջոշ Պեկ

Դերասան Ջոշ Պեկը պատմել է, «Բանկոմատ» սարսափ ֆիլմի մասին, որտեղ իրեն բաժին էր հասել գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի սցենարի հիմքում իրական պատմություն է:
Երեք երիտասարդ ընկերներ` Էմիլին, Կորին և Դևիդը, խնջույքից տուն վերադառնալիս որոշում են բանկոմատից գումար հանել և մտնում են ամայի վայրում գտնվող կրպակներից մեկը: Սակայն նրանք րոպեներ անց հասկանում են, որ ինչ-որ տարօրինակ տղամարդ հտեևում է իրենց դրսից:
Ցավոք, երեքն էլ իրենց հեռախոսները մոռացել էին ավտոմեքնայի մեջ, իսկ կրպակից դուրս գալ նրանք չեն համարձակվում: Շուտով այդ տղամարդուն մոտենում է անվտագության աշխատակիցներից մեկը և կատարվում է սարասփելին. տարօրինակ մարդը առանց պատճառ դանակահարում է անվտանգության աշխատակցին, ինչի հետևանքով էլ երիտասարդները հասկանում են, որ կրպակից դուրս գալ պետք չէ, որովհետև իրենք գործ ունեն դաժան մադրասպանի հետ:

Մարդասպանը նստում է սպանված աշխատակցի դիակի վրա և ուշադրությամբ սկսում է  հետևել Էմիլիի, Կորիի և Դևիդի հետագա գործողություններին: Հասկանալով, որ միակ փրկությունը փախուստն է` Կորին դուրս է փախչում կրպակից, սակայն ընկնում է մարդասպանի ձեռքը, ով էլ ընկերների աչքի դիմաց սպանում է նրան:
Ցանկանալով միացնել հրդեհային անվտանգության ազդանշանը` Էմիլին թուղթ է վառում և կանգնում ընկերոջ ուսերին, սակայն սայթաքում է ու ընկնելու պատճառով մահանում:

Դևիդը ուշաթափվում է, իսկ երբ գիտակցությունը վերադառնում է, նա արդեն հայտնվում է ոստիկանության բաժանմունքում, և պարզվում է, որ ընկերների և անվտանգության աշխատակցի սպանությունը բարդել են իր վրա:
«Ռեժիսոր Սևիդ Բրուքսը մեզ պատմեց, որ այս իրական դեպքը տեղի է ունեցել 42-ամյա ամերիկացի Ջորդ Քլեֆի հետ, ով արդեն 18 տարի է ազատազրկման մեջ է իր ընկերներին սպանելու համար: Դա ինձ սարսափեցնում էր, ես որոշեցի, որ այսուհետ կնկարահանվեմ միայն հորինված սարսափ պատմություններում»,-ասում է Ջոշ Պեկը: