Էշլի Գրեմը հղիության ընթացքում չի հրաժարվում ինտիմից

Էշլի Գրեմը նորաձևության ոլորտում առաջին plus-size մոդելն էր, և իր լուսանկարներով, տարբեր ցուցադրությունների մասնակցելով՝ նա իրական հեղափոխություն կատարեց ժամանակակից նորաձևության բնագավառում։
Այսօր plus-size մոդելները բավականին շատ են, սակայն Էշլին չի դադարում մնալ ուշադրության կենտրոնում ու անգամ հիմա, երբ գեղեցկուհին հղի է, նա շարունակում է հանրությանը ներկայանալ պրովոկացիոն ու համարձակ կերպարներում։
Հելոուինին նա ներկայացել էր բավական սեքսուալ ու ընգծող զգեստով, ինչն այդքան էլ դուր չէր եկել երկրպագուներին։
«Ամուսինուս հետ փորձում ենք հաճախ սիրով զբաղվել, քանի որ դա բարձրացնում է տրամադրությունը և ազդում կյանքի ընդհանուր տոնուսի վրա։ Ես ինձ ավելի երջանիկ, եռանդուն ու ակտիվ եմ զգում, ես չեմ ուզում դա թաքցնել», – ամերիկյան ELLE ամսագրին պատմել է Էշլին։