Ժամանակակից տղամարդիկ նախընտրում են տնային տնտեսությամբ զբաղվել

Ժամանակակից տղամարդիկ ի տարբերություն նախկինի ավելի հաճախ են զբաղվում տնային տնտեսությամբ և երկար ժամանակ անցկացնում ընտանիքի հետ: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի։

Հետազոտությունների համաձայն, օրինակ` ռուս տղամարդկանց 1/4-ը համաձայն է տնային տնտեսությամբ զբաղվել, եթե կինը համաձայնի և կարողանա ապահովել ընտանիքի բարեկեցությունն ու լավ կյանքը:

Նշվում է, որ այդ տղամարդկանց մոտ փոխվում են նաև մասնագիտական նախընտրությունները: Ներկայումս նրանք ավելի շատ նախընտրում են դառնալ բժիշկ կամ մանկավարժ:

Չնայած այս ամենին՝ Ռուսաստանում շարունակում է կարևորագույն պաշտոններում գերակշռել տղամարդկանց թիվը: