Շլացուցիչ Ջորջինա Ռոդրիգեսը Ռոնալդուի հետ ներկա է եղել MTV EMA 2019 մրցանակաբաշխությանը

Պորտուգալիայի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ կիրակի ներկա է գտնվել MTV EMA 2019 երաժշտական մրցանակաբաշխությանը։

25-ամյա Ջորջինան շլացուցիչ տեսք է ունեցել իր խորը լանջաբացվածքով մուգ կապույտ զգեստով: Ջորջինան աչքի է ընկել շքեղ վարսերով և նուրբ դիմահարդարմամբ: Իսկ աշխարհահռչակ ֆուտբոլիստը կրել է վառ կարմիր կոստյում։

Այս տարի հեղինակավոր երաժշտական մրցանակի հանձնումը տեղի է ունեցել իսպանական Սևիլյա քաղաքում: Երկու անվանակարգերում հաղթող է ճանաչվել Բիլի Այլիշը: Լավագույն փոփ երգչուհի է ճանաչվել ամերիկուհի Հոլզին, երկրպագուների ամենամեծ բանակի համար մրցանակ է ստացել hարավկորեական BTS խումբը, իսկ հիփ-հոփ ժանրի լավագույն կատարող է ճանաչվել Նիկի Մինաժը: