«Փակվեցի լոգարանում և սկսեցի հեկեկալ». ի՞նչ է պատահել Քիմի հետ մոր ծննդյան օրը

Երեկ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը Քրիս Ջենները նշում էր իր 64-ամյակը: Ջենների ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները:
39-ամյա Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգ տանել քո 6 երեխաների,  թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:

Քորթնի Քարդաշյանն իր մանկությունից մոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհակալ եմ ինձ հիանալի մանկություն պարգևելու համար: Դու կյանքը կատարյալ, սիրով ու երջանկությամբ լի ես դարձնում: Դու ստիպում ես ինձ հավատալ, որ կարող եմ ամեն ինչ անել: Դու թագուհի ես, ով մեծացրել է մինի թագուհիների»,- իր հերթին գրել է Քլոե Քարդաշյանը:
Լրագրողների հետ զրույցում Քիմը կիսվել է, որ երջանկության արցունքները չէին դադարում, օրվա վերջում նա փակվել է լոգարանում ու սկսել է հեկեկեալ: