Ի՞նչ շքեղ նվեր է ստացել Լիլիթ Կարապետյանը

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը տարիներ շարունակ հիացրել է երկրպագուներին իր գեղեցիկ կատարումներով` շատերի համար հանդիսանալով, կանացիության ու նրբագեղության կերպար:
Տարիներն անցնում են, սակայն սքանչելի երգչուհին չի փոխվում` մնալով նույնքան հմայիչ ու գայթակղիչ, որքան տարիներ առաջ էր:
Իր ինստագրամյան էջում Լիլիթը կիսվել է լուսանկարով, որի մեկնաբանությունների դաշտում երկրպագուներին հայտնել է, որ գեղեցիկ մուշտակ է նվեր ստացել:
Ինստագրամյան հետևորդները հետաքրքրվել են, թե ով է այդ շքեղ նվերի հեղինակը, սակայն երգչուհին անպատասխան է թողել նրանց հարցերը:
Ավելի վաղ Լիլիթ Կարապետյանը կիսվել էր հետաքրքիր գրառմամբ. «Պարզություն, ճշմարտություն ու բանականություն.ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում»: