«Հարի Փոթեր»-ի աստղն ամուսնացել է «Playboy»-ի սեփականատիրոջ հետ

Միլիոնատեր Հյու Հոֆների որդին` Քուփեր Հեֆները, ում պատկանում է «Playboy»-ի բաժնետոմսերի մեծ մասը, օրերս օրինականացրել է իր հարաբերությունները անգլիացի 29-ամյա դերասանուհի Սքարլեթ Բիրնի հետ, ով հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանումների շնորհիվ:
Սիրահար զույգը հանդիպել է դեռ տարիներ առաջ աստղայն հավաքույթներից մեկի ժամանակ:
Լրագրողների հետ զրույցում Սքարլեթը խոստովանել է, որ բավականին դժվար ճանապարհ է անցել, որպեսզի կարողանա գրավել Քուփերի սիրտը:

Շատերը կարծում են, որ աղջիկը հետաքրքրված է Քուփերի ունեցվածքով:
Հիշեցնենք, որ Playboy-ի հիմնադիր ու սեփականատեր Հյու Հոֆները բավականին արտասովոր կտակ է թողել, ըստ որի՝ իր երեխաները կարող են ժառանգություն ստանալ միայն այն դեպքում, երբ թմրամիջոցային թեստը բացասական արդյունք գրանցի:

Ժառանգությունը կազմում է 43 միլիոն դոլար:
Նշենք, որ նա ունի 3 որդի և մեկ դուստր: Նրանից բացի, կարողության մի մասը Հոֆները կտակել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանին ու մի քանի բարեգործական ընկերությունների: