Լարիսա Գուզեևայի դստեր մոտ քաղցկեղ են հայտնաբերել

Հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևայի դուստրը՝ Օլգա Բուխարովան, ինստագրամյան հետևորդներին հայտնել է, որ բժիշկներն իր մոտ քաղցկեղ են ախտորոշել: Նա իր միկրոբլոգում հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության սենյակում արված լուսանկարը:

«Մի քանի օր ինձ լավ էի զգում, ոչինչ չէր անհանգստացնում և մտածեցի, որ վերջապես կյանքը հարթվել է, և մեկ էլ օրգանիզմս հիշեցրեց ինձ, որ ես արժանի չես երջանկության»,- կիսվել էր ինստագրամյան էջում Օլգան՝ հուզելով շատ երկրպագուների:

Սակայն լրագրողների հետ զրույցում Լարիսա Գուզեևան հանգստացրեց բոլորին՝ ասելով, որ ուռուցքը բարորակ է և բժիշկները խոստացել են օգնել աղջկան ու լիարժեք բուժել նրան:
Հիշեցնենք, երբ լրատվամիջոցներում տարածվեց դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի՝ քաղցկեղ ունենալու մասին լուրերը, առաջիններից մեկը հենց Լարիսա Գուզեևան էր, ով հրապարակավ դիմեց դերասանուհու ընտանիքին՝ նրանց մաղթելով համբերություն, միասնականություն, իսկ Անաստասիային՝ շուտափույթ առողջացում: