Որքա՞ն են վաստակում ռուս երգիչները երեկույթներին երգելու համար

Ռուս աստղերը իրենց ելույթների համար միլիոնավոր ռուբլիների հասնող գումարներ են պահանջում։ Այս մասին հայտնել է lenta-ն:

Նարգիզ Զախիրովան իր 45 րոպե տևող ելույթի համար պահանջում է 1,8 միլիոն ռուբլի, իսկ երգչուհի Պոլինա Գագարինան մի քանի երգ կատարելու համար՝ 3,5 միլիոն ռուբլի: Նույն գումարն է վերցնում նաև Դիմա Բիլանը: Երգչուհի Սվետլանա Լոբոդան ելույթ է ունենում 4,9 միլիոն ռուբլու դիմաց, իսկ Գրիգորի Լեպսը՝ 7 միլիոն ռուբլու:

Ռուսական շոու բիզնեսի ամենաբարձր վարձատրվող աստղը շարունակում է մնալ Ալլա Պուգաչովան, նա կարող է պահանջել 21 միլիոն ռուբլի, սակայն նրան որքան էլ վճարես՝ միևնույ է Ալլան ոչ մի պարագայում ելույթ չի ունենա Նոր տարվա խնջույքին: