Օլգա Բուզովայի ընկերուհին այլանդակված կրծքերի համար փոխհատուցում է պահանջում

«Դոմ 2» ռեալիթի շոուի աստղերից մեկը՝ Ինեսա Շևչուկը, ով երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովայի մտերիմ ընկերուհին է, դատական հայցով հանդես է եկել իր պլաստիկ վիրաբույժի դեմ, ով այլանդակել է մոդելի կուրծքը: Ինեսան ուներ բավականին գեղեցիկ արտաքին, լավ աշխատանք և շատ պահանջված էր մոդելային գործակալությունների կողմից:

Ցանակնալով ավելի գեղեցկացնել կուրծքը՝ Ինեսան դիմեց Ռուսաստանում ամենահայտնի ու պահանջված պլաստիկ վիարբույժներից մեկին, ով իսկապես լավ կատարեց իր աշխատանքը և սկզբնական շրջանում մոդելի կուրծքն իդեալակա տեսք ուներ:

Սակայն վիրահատությունից ամիսներ առաջ պարզ դարձավ, որ իմպլանտները կրծքի մեջ շարժվում են ու սխալ դիրքով քնելու դեպքում՝ այն կարող է այլանդակել կուրծքը:
«Երբեմն իմպլանտը լինում է իր տեղում, ինչպես օրինակ այսօր, և թվում է, թե ամեն ինչ լավ է։ Սակայն երկու ժամ անց այն կրկին պտտվում է, և կուրծքը սարսափելի տեսք է ունենում։ Իսկ վիրահատությունը միլիոն ռուբլի արժեր»,- զայրացել է Ինեսան։
Իր պլաստիկ վիրաբույժից մոդելը պահանջում է 2 միլիոն ռուբլի փխհատուցում: