Բորիս Մոիսեևի դժբախտ պատմությունը. ինչպիսի՞ պայմաններում է ապրում նա հիմա

Դերասան, խորեոգրաֆ, էստրադային երգիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեևն արդեն 9 տարի է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին:
Քչերը գիտեն, բայց 9 տարի առաջ սրտի կաթվածի պատճառով երգիչը մեկնեց արտասահման, որպեսզի բուժվի, սակայն ոչ ոք չկարողացավ նրան օգնել: Մտերիմները հույս ունեին, որ կարճ ժամանակ անց արտիստի առողջական վիճակը կկարգավորվի, և նա կրկին կվերադառնա բեմ, բայց այդպիսի բան չեղավ:

9 տարի է անցել, սակայն երաժիշտը մինչ օրս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել ու չի խոսում: Մոիսեևի ընկերները լրագրողների հետ զրույցներում անկեղծացել են՝ ասելով, որ երգիչը տրաբեր հեռուստածրագրերից հրավերներ էր ստանում. նրան խոստանում էին աստղաբաշխական հոնորորաներ եթերում իր դժբախտ ճակատագրի մասին պատմելու համար, սակայն Մոիսեևը հրաժարվում էր:

Տարիներ առաջ նա իր ողջ հարստությունն ու խնայողությունները ծախսեց բուժման վրա: Այսօր արտիստը վաճառում է այն ամենը, ինչ մնացել է իր մոտ, որպեսզի կարողանա գնել անհրաժեշտ դեղամիջոցներ: