Քրիստեն Ստյուարտը խոսել է Ռոբերթ Փաթինսոնից բաժանվելու մասին

Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը ասել է, թե ինչու է բաժանվել դերասան Ռոբերթ Փաթինսոնից:

Դերասանուհու խոսքով՝ իր և իր առաջին սիրո նկատմամբ լրագրողների ուշադրության պատճառով զույգը չէր կարողանում լիովին արտահայտել իր զգացմունքները։ «Փողոցով քայլելիս մենք իրար ձեռք չէինք բռնում, որպեսզի լրագրողներին հերթական անգամ բամբասանքի առիթ չտայինք։ Դա սարսափելի էր»,-ասել է նա։

Իսկ եթե Փաթինսոնը Ստյուարտին ամուսնության առաջարկություն աներ, դերասանուհու խոսքով՝ ինքը դրական կվերաբերվեր դրան, քանի որ նա «բոլոր հարաբերություններին լուրջ է վերաբերվում»։