Աստղագուշակ նոյեմբերի 11-ի համար

  • Խոյեր․
    Ոչ մի արտառոց բան մի արեք` շրջապատի մարդիկ ամեն ինչ ձեր փոխարեն կանեն: Ուղղակի մնացեք ինչպես կաք և ձեզ շատ բնական պահեք` այդ դեպքում ձեր հմայքի առջև ոչ ոք չի կարող դիմանալ: Հիանալի են անցնում գործնական բանակցությունները` կարելի է հասնել համագործակցության շատ ձեռնտու պայմանների: Այսօր կնքած գործարքները սկզբում կասկածելի կթվան, իսկ հետո զգալի եկամուտ կապահովեն:
  • Ցուլեր
    Օրը շատ հարմար է ֆինանսական կամ ունեցվածքային հարցեր լուծելու, երկարաժամկետ պլանավորման համար: Ձեզ զարմանալիորեն հաջողվում է հաշվի առնել գրեթե ամեն ինչ` անգամ այն, ինչը ուրիշները բոլորովին չեն նկատում: Շրջապատից առավել խելամիտները ուղղակի հետևում են ձեր օրինակին, մնացածները սկզբում ակնածանքով են վերաբերվում ձեր իմաստուն խոսքերին, իսկ այնուհետև ամենասև նախանձով լցվում ձեր հանդեպ:
  • Երկվորյակներ
    Ձեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է ընկած, բազմաթիվ որոշումներ, որ կկայացնեք այսօր, մեծ նշանակություն կունենան շրջապատի համար:
  • Խեցգետիններ
    Մարդկանց հետ լեզու գտնելը այսօր ձեզ մոտ լավ է ստացվում, իսկ ահա բոլոր մնացած հարցերում մեծ հաջողություններ չեն գրանցվում: Լավ կլինի, որ այսօր ինչ-որ մեկը ձեր փոխարեն աշխատի, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սխալներից, գերհոգնելուց և այլ տհաճություններից: Որքան էլ որ զարմանալի է, ձեր պարտավորությունների մի մասն իր վրա վերցնելու պատրաստ է անգամ ղեկավարությունը, ուրեմն տվեք նրան այդ հնարավորությունը:
  • Առյուծներ․
     Այսօր ոչ մի բան չի կարող ձեզ համար այնքան վտանգավոր լինել, որքան ձանձրույթը: Հերիք է, որ դուք մնաք անգործ, առանց հաճելի զրուցակցի կամ մտորելու համար հետաքրքիր թեմայի, և գլխում միանգամից մռայլ մտքեր են ծնվում: Դուք հաշվի չեք նստում հեղինակությունների հետ, երբեմն անպատեհ բաներեք եք թույլ տալիս այնպիսի մարդկանց ներկայությամբ, ովքեր կարող են մեծ դեր խաղալ ձեր պրոֆեսիոնալ ապագայում:
  • Կույսեր․
    Ամենայն հավանականությամբ, ձեր բախտը կբերի կոմերցիոն գործունեության մեջ, կբարելավվի ձեր ֆինանսական վիճակը: Օրը հարմար է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դու հմայիչ եք, և շրջապատը ձեր հանդեպ չի կարող անտարբեր մնալ:
  • Կշեռքներ
    Օրվանից շատ բան մի սպասեք, դեռ չի եկել այն պահը, երբ կիրականա ձեր բաղձալի երազանքը: Պետք չէ արագացնել իրադարձությունները, թող դրանք իրենց ընթացքով գնան, իսկ դուք էլ առայժմ կարող եք զբաղվել ձեզ հաճույք պատճառով գործերով: Հնարավոր են հանդիպումներ հաճելի մարդկանց հետ, հետաքրքիր ծանոթություններ:
  • Կարիճներ
    Հնարավոր է, որ ստանաք անձնական բնույթ կարևոր հարցերի պատասխաններ, կամ լուծեք այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ վաղուց տանջում էին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ֆինանսական մուտքեր:
  • Աղեղնավորներ
    Օրը կապված կլինի կարևոր բացահայտումների, արժեքավոր տեղեկությունների ստացման հետ: Հնարավոր են զգալի փոփոխություններ աշխատանքում: Սկզբում ողջ տեղի ունեցողը ձեզ կստիպի զգուշանալ, իսկ այնուհետև կհասկանաք, որ ամեն ինչ ընթանում է բարենպաստ հունով:
  • Այծեղջյուրներ
    Շփվելը, մարդկանց հետ աշխատելը ձեզ շատ ավելի է դուք գալիս, քան` փաստաթղթերի և հաշվարկների հետ գործ ունենալը: Այնտեղ, որտեղ ճշգրտություն է պետք, դուք սխալներ եք թույլ տալիս, ինչը կարող է հանգեցնել ծայրաստիճան տհաճ հետևանքների: Իսկ ահա այն գործերում, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում, ձեզ հավասարը չկա` այստեղ դուք առաջնորդվում եք նախազգացմամբ, որի հուշումները անթերի են:
  • Ջրհոսներ.
    Այսօր դուք հեշտությամբ եք ընկնում ուրիշների ազդեցության տակ, և ռիսկ կա դառնալ խամաճիկ` ձեր հանդեպ անբարյացկամ տրամադրված մարդու ձեռքերում: Ձեր էմոցիաները գործիք են, որով հմուտ ձևով խաղում են անգամ սկսնակ խարդախները: Պետք է առաջնորդվել սթափ մտքով, որպեսզի չընկնեք նախապես լարված թակարդները, թույլ չտաք լուրջ սխալներ:
  • Ձկներ
    Այսօր դուք պատրաստ եք զբաղվել ինչով ասես, միայն թե ոչ’ այն գործերով, որոնք ուշադրություն են պահանջում: Աճում է փիլիսոփայության և աշխարհընկալման հանդեպ հետաքրքրությունը, դուք հաճույքով մտորում եք այն բանի շուրջ, թե ինչպես հասնել տիեզերական արդարության, բոլորի համար և անհապաղ երջանկության: