«Կանայք վախենում են լինել սեքսուալ». Իրինա Շեյքը՝ սեռական ոտնձգությունների մասին

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Իրինա Շեյքը խոստովանել է, որ իր կարիերայի սկզբում վախենում էր հանդես գալ սեքսուալ ու համարձակ կերպարներում:
«Շատերը կարծում են, որ հայտնիության կարելի է հասնել միայն անկողնու միջոցով ու նրանք միշտ չէ, որ սխալվում են: Կարիերայիս սկզբում ես աշխատում էի դուր չգալ ինձ հետ աշխատող տղամարդկանց՝ վախենալով ենթակվել սեռական ոտնձգությունների:
Այո, սա տղամարդկանց աշխարհն է և մենք պետք է խաղանք նրանց կանոններով: Ես մեծացել եմ բանվորի և ուսուցչուհու ընտանքիում, ինձ համար անսովոր ու տհաճ էր լինել տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Այսօր շատ կանայք զգում են այն, ինչ ես էի զգում տարիներ առաջ: Դստերս դաստիարակելու հարցւոմ ինձ համար ամենից կարևորը նրան պաշտպանված ու ուժեղ լինելու գզացում հաղորդելն է, նա պետք է իմանա, որ վախենալ ոչ ոքից պետք չէ ու լինել սեքսուալ չի նշանակում լինել հասանելի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իրինան: