Baby shower. պարզ է դարձել Էշլի Գրեմի ապագա երեխայի սեռը

Էշլի Գրեմը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր փարթամ ու սեքսուալ կազմվածքի շնորհիվ՝ դառնալով առաջին plus size մոդելը,ամիսներ առաջ օրինականացրելէ իր հարաբերությունները օպերատոր Ջասթին Էրվինի հետ, ում շուտով երեխա է պարգևելու:
Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գրեմը շուտով դուստր է ունենալու:
Լրագրողների հետ զրույցում գեղեցկուհին խոստովանել է, որ ցանկանում է երեխային յուրօրինակ անուն տալ, որովհետև համոզված է, որ նա հայտնի մարդ է դառնալու:
Անվան ընտրության հարցում Գրեմը վստահել է ամուսնուն, ով որոշել է երեխային անվանել դիսնեյան հերոսներից մեկի անվամբ: Այժմ ամուսինները տատանվում են Օդետտա և Տիանա անունների միջև: