Այսօր աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը 57 տարեկան է դարձել. Դեմի Մուրի 20 լավագույն կերպարները

Գեղեցկուհի դերասանուհին միշտ կարողացել է բարձրաճաշակ և էլեգանտ հագնվել` առանց ավելորդությունների:

Նա ինքնավստահ է և նաև համոզված, որ անթերի տեսք ունի։ Եվ ուրեմն ինչու ցուցադրել մարմինը ու ապացուցել դրա կատարելիությունը մնացածին: Հագնվելու այս սկզբունքին հավատարիմ մնալով, դերասանուհին շարունակում է գեղեցկության օրինակ մնալ ոչ միայն կանանց, այլև երիտասարդ աղջիկների համար:

Դեմին երբեք չի թաքցրել, որ իր գեղեցկությունը լավ վիրաբույժների աշխատանքի արդյունքն է: Սակայն, ի տարբերություն նրանից 5 տարի երիտասարդ Նիկոլ Քիդմանի, նա այդքան էլ չի սիրում դիմել բոտոքսի և ֆիլլերների օգնությանը` մնալով շատ ավելի բնական ու երիտասարդ:

Ինչ վերաբերում է կազմվածքին` նա վստահեցնում է, որ միշտ հետևում է իր սննդին, և շատ հաճախ խստորեն սահմանափակում է այն:

Հատկանշական է այն, որ Դեմին բավական հասարակ է հագնվում: Ցանկացած կին կարող է կրկնել նրա իմիջները, քանի որ ոչ մի գռեհիկ տարր չեն պարունակում: Հենց նրանից կարելի է սովորել ինչպես գեղեցիկ և շքեղ տեսք ունենալ գրասենյակում, հանդիպման կամ պարզապես զբոսանքի ժամանակ: Աղջիկնե~ր, սովորե՛ք: