Ջասթին Բիբերը «փախել է» կնոջից

Աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերը հերթական անգամ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։

Ջասթինի և Հեյլի պաշտոնական ամուսնական արարողությունից անցել է ընդամենը մեկ ամիս, իսկ երգիչը արդեն լքել է Հեյլիին՝ հանգստի մեկնելով մենակ՝ առանց կնոջ ընկերակցության։

WomanEL-ի փոխանցմամբ երգիչը մեկնել է Հյուսիսային Կարոլինա՝ «աղոթելու, մտածելու և վերաիմաստավորելու», ինչպես ինքն է հաղորդել իր երկրպագուներին: Լեռներում, լճի ափին, նա մեկուսացել է բոլորից, նույնիսկ Հեյլիից:

Աստղի երկրպագուները սկսել են անհանգստանալ. արդյո՞ք սա աստղային ամուսնության փլուզման նշան է: