Միխայիլ Շուֆուտինսկին հայտարարել է հարսանիքի օրը

2015 թվականին Միխայիլ Շուֆուտինսկին կորցրեց կնոջը`Մարգարիտային, որի հետ ապրում էր մոտ 40 տարի: Այդ օրվանից նա չէր մեկնաբանում իր անձնական կյանքը, չնայած որ 71-ամյա շանսոնյեն հանրությանը պատմելու շատ բան ունի: Կնոջ մահից կարճ ժամանակ անց նա սիրավեպ սկսեց 22 տարի իրենից փոքր, պարուհի` Սվետլանա Ուրազովայի հետ:

Վերջին օրերին լուրեր են պտտվում, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ: Շուֆուտինսկու հարսանիքը կարող է դառնալ շոու բիզնեսի ամենաքննարկվող իրադարձությունը, բայց երգիչը խոստովանել է, որ նա դեռ պատրաստ չէ դրան և կամուսնանա միայն այն ժամանակ, երբ հանդիպի մի պարկեշտ կնոջ, որն իրեն իդեալական կհամապատասխանի:

«Երբ ինձ արժանապատիվ մի կին ընտրի, որին ես կհամապատասխանեմ` հարսանիք կլինի: Բայց դա ձեզ չի վերաբերում»,- ասել է շանսոնյեն իր հարցազրույցում:

Փաստորեն Սվետլանան այն կինը չէ, ում կողքին Շուֆուտինսկին ցանկանում է ապրել մինչև կյանքի վերջ: Նա նույնիսկ իրենց սիրավեպի մասին է հրաժարվում խոսել. «Իմ ամբողջ կյանքում աղջիկներ շատ են եղել»,-խոստովանել է երգիչը: Դժվար թե երիտասարդ պարուհին ցանկանար լսել այս ամենը, սակայն միգուցե Շուֆուտինսկին այս ամենն ասում է, որպեսզի զե՞րծ պահի Սվետլանային մամուլի ավելորդ ուշադրությունից:

 

Ի դեպ Սվետլաննայի հետ հարաբերությունները լավ են ազդել Շուֆուտինսկու վրա: Նա նիհարել է ավելի քան 30 կիլոգրամով։ Միգուցե պարուհին կարողանա փոխե՞լ երգչի վերաբերմունքն իրենց հարաբերությունների վերաբերյալ: