Հարրին և Մեգանը հրաժարվել են տոնել Սուրբ Ծնունդը թագուհու հետ

Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է, իսկ թագավորական ընտանիքում տարվա կախարդական գիշերը միասին անցկացնելը երկար ավանդույթ է, բայց Մեգանը և Հարրին կոտրել են այդ կարծրատիպը: Զույգը պաշտոնապես հայտարարել է, որ տոնը չի նշելու թագավորական ընտանիքում: Փոքրիկ Արչին բնականաբար լինելու է ծնողների հետ, ում համար ի դեպ սա լինելու է կյանքի առաջին Սուրբ Ծնունդը:

Ամենայն հավանականությամբ նրանք կուղևորվեն Նահանգներ` Մեգանի մոր մոտ:

Արքայական փորձագետբներն իրենց մտավախությունն են հայտնել այն մասին, որ այս քայլը հնարավոր է ավելի լարի զույգի և ընտանիքի մնացած անդամների միջև լարվածությունը, բայց Մեգանն ու Հարրին մի բան են պնդում. «Դաժան տարի էր, և մենք պետք է լիցքաթափվենք»:

Daily Mail-ը գրում է. «Թագուհու համար իհարկե ցավալի է, սակայն նա չափազանց կիրթ է այն արտահայտելու համար»:

Նշենք, որ Հարրին միշտ ընտանիքի հետ է անցկացրել Սուրբ Ծնունդը` բացառությամբ 2012 թվականի, երբ նա ծառայում էր Աֆղանստանում: