Քանյե Ուեսթը ներկայացրել է ջրիմուռներից պատրաստված կոշիկներ

Ռեփեր Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Որոշ ժամանակ առաջ նա բոլոր լրատվամիրջոցների քննարկման թեման դարձավ իր համարձակ հայտարարության շնորհիվ. Քանյեն ասաց, որ ցանկանում է 2024 թվականին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Իսկ այս անգամ նա զարմացրել է նորաձևության սիրահարներին ներկայացնելով իր Yeezy ապրանքանիշի կոշիկների նոր հավաքածուն, որը ամբողջությամբ պատրաստված է ջրիմուռներից:

Քանյեն դեռ շարունակելու է այս ոլորտում իր գործունեությունը, իսկ անսովոր հավաքածուն ստեղծելու համար ոգեշնչող հանգամանք են հանդես եկել էկոլոգիական խնդիրներն ու դրանք շուտափույթ լուծելու ցանկությունը:

Ռեփերը ներկայացրել է ջրիմուռներից ստացված պենոպլաստով էկոլոգիական սպորտային կոշիկներ։ Քանյեի խոսքով Վայեմինգում հենց իրենք են աճեցնելու ջրիմուռները, որոնք հումք են լինելու սպորտային կոշիկների նոր հավաքածուի համար։