Ռեփերը հրազենային վնասվածք է ստացել իր ընտրյալի պատճառով

ABC News-ը հայտնում է , որ հայտնի ռեփեր Lil Reese-ին հոսպիտալացրել են. եաժիշտը ստացել է 7 հրազենայային վնասվածք: Ըստ վկաների ցուցմունքների` միջադեպը տեղի է ունեցել, երբ 26-ամյա Թավարեսի մեքենան կանգ է առել խաչմերուկում. մեկ այլ ավտոմեքենայից տղամարդ է դուրս եկել, հանել զենքը, կրակել Թեյլորին` վնասելով իրանը և թաքնվել հանցագործության վայրից:
Բժիշկների հավաստմամբ` ռեփերի վիճակն այժմ ծայրահեղ ծանր է: Lil Reese-ը շատ է արյուն կորցրել, և բացի այս փափուշտը վնասել է կյանքի համար կարևոր օրգաններ:
Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է այդ հանցագործության հնարավոր մոտիվները. Lil Reese-ն արդեն երկար տարիներ է, ինչ հանդիպում է Ջուդի Համբուրգի հետ: Սակայն վերջերս պարզ դարձավ, որ զույգը բաժանվել է Ջուդիի դավաճանության պատճառով:
Հանցագործության ականատեսները պնդում են, որ Lil Reese-ի վրա կրակող տղամարդու հետ եղել է աղջիկ, ով շատ նման է եղել Ջուդիին: