Առնոլդ Շվարցենեգերը քաղաքում տանկով է շրջում

Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը, ով վերջին տարիներին մշտապես հանդես է գալիս բնապահպանական նախաձեռնություններով, քաղաքում տանկով է շրջում։ Այս մասին հայտնել է Page six-ը:

«Տերմինատոր» ֆիլմաշարի աստղին Սանտա Մոնիկայում նկատել են ռազմական փոխադրամիջոց վարելիս: Աղբյուրի փոխանցմամբ՝ Pinzgauer տեսակի ամենագնաց տանկ-մեքենայի արժեքը տատանվում է 18 000 դոլարից մինչև 70 000 դոլարի սահմաններում:

Պարբերականը նաև նշել է, որ 2011 թվականին դերասանը հիմնել է R20 (Regions of Climate Action) կազմակերպությունը՝ տարբեր պետությունների, ընկերությունների և կազմակերպությունների միջև դաշինք, որը միտված է խթանելու «կանաչ տնտեսությունը» և պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: