Բրիտանուհին նիհարել է 70 կիլոգրամ, սակայն զղջում է դրա համար

Բրիտանուհին նիհարել է 70 կիլոգրամ և զղջում է դրա համար: Կնոջ պատմությունը ներկայացրել է Daily Mail-ը:

Վիկտորիա Հարյեսը կշռել է 144 կիլոգրամ, երբ յոթ տարի առաջ լուսանկարվել է ընկերների հարսանիքի ժամանակ: Աղջկան նշել են սոցցանցի լուսանկարի վրա, սակայն իրեն լուսանկարում տեսնելուց հետո նա որոշել է հանել նշումը:

Այդ ժամանակ Հարյեսը որոշել է նիհարել: Որպես շարժառիթ՝ բրիտանուհին հարսանիքի` իրեն դուր չեկած լուսանկարն է օգտագործել:

Յոթ տարի խիստ դիետաների և սպորտային ռեժիմի օգնությամբ կինը նիհարել է 70 կիլոգրամ: Ամեն առավոտ նա կատարել է 10 հազար քայլ և անցում կատարել հավասարակշռված սննդակարգի:

Այժմ նրա քաշը 74 կգ է, բայց Հարյեսը շատ է նեղվում ձեռքերի, ոտքերի և ստամոքսի տասը կիլոգրամ կախված մաշկի պատճառով: Բրիտանուհին նույնիսկ կարծում է, որ ավելի լավ կլիներ, եթե ինքը չսկսեր նիհարել:

Այժմ աղջիկը պետք է 9,5 հազար ֆունտ հավաքի կախված և թոռոմած մաշկը հեռացնելու վիրահատության համար: