Կատրին Դենյովին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սրտի անբավարարության պատճառով երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է: Հրապարակման համաձայն, դերասանուհուն «ծանր վիճակում» տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը: Մանրամասներ չեն հաղորդվում:
Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ, 76-ամյա Դենյովի ինքնազգացողության վատացման պատճառը չափազանց ծանրաբեռնված գրաֆիկն է եղել:
Իր կարիերայի ընթացքում Դենյովը նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում: Դերասանուհու մտերիմների պնդմամբ՝ Դենյովի վիճակը ծայրահեղ ծանր է: