Հայտնի են Ասիայի ամենագեղեցիկ կանայք

TCCAsia ժամանցային կայքը հրապարակել է 2019 թվականի Ասիայի 100 ամենագեղեցիկ աղջիկների անվանացանկը:

Ցանկը կազմված է տարածաշրջանում հայտնի դերասանուհիներից, երգչուհիներից և մշակութային և արվեստի այլ գործիչներից:

Առաջին տեղը զբաղեցրել է Թաիլանդից հայտնի երգչուհի, ռեփեր, մոդել, պարուհի և հարավկորեական Blackpink խմբի մասնակից Լալիսա Մանոբանը (Լիսա):

Երկրորդ տեղում է ճապոնացի երգչուհի Սակուրա Միյավակին: Երրորդում՝ Blackpink խմբի կորեուհի, եչգչուհի Ջեննի Քիմը: Թոփ հնգյակում են չինացի դերասանուհի Անժելա Յան Ինը և Չինաստանից ֆոտոմոդել Սուի Հեն: