«Այդպիսի հահոյանքների համար նախկինում պատժում էին»․ ի՞նչն է Նազենի Հովհաննիսյանի զայրույթի պատճառը

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն օրերս տհաճ միջադեպի մեջ է հայտնվել, ինչի մասին պատմել է իր ինստագրամյան էջում՝ կիսվելով ողջ զայրությով ու հիասթափությամբ:

«Օրերս երկար են ու ծանր, ինչպես երևի յուրաքանչյուր միջին վիճակագրական քաղաքացունը, ծանր ու միայն աշխատանքային…օրական շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում` գործի ու կյանքի բերումով, շատ եմ լինում թե՛ ղեկին, թե որպես հետիոտն, վերջերս քիչ գրում, քիչ խոսում, ու շատ լսում եմ… ու սարսափում եմ… չարությունից:
Էս համատարած ատելությունը` տարիներով հասունացած, պայթում է անընդհատ մեկ էստեղ, մեկ էնտեղ, ու կյանքեր է տանում, իսկական, մարդկային կյանքեր:
Այսօր փորձից հետո 21.00- ի կողմերը տուն եմ գնում, ղեկին եմ, Կոմիտասի փողոցում մի մեծ մեքենա շատ քիփ վարում է, գրեթե մտնում է մեքենայիս մեջ, մի երկու անգամ զգուշորեն փախցրեցի, բայց դե ինձ պետքական գծից ո՞նց դուրս գամ` հանդիպակաց, չի լինի, ստիպված ազդանշան տվեցի, երևի չասեմ շարունակությունը, այդ վարորդը երկաաաար ազդանշանից հետո էլ պատուհանից կախված երկար ինչ-որ բաներ էր գոռում( պարզ է չէ, ինչ)մոտավոր էն տիպի հայհոյանքներ, ինչպիսին լսում ենք այսօր ամեն քայլափոխին, ինչպիսին կարդում ենք շատերի ստատուսներում, ինչպիսի մեկնաբանություններ, որ «շռայլում են» նաև կանայք ` պաշտպանելով իրենց սիրած որևէ գործչի կամ թաղելով չսիրածին: Այդպիսի հահոյանքների համար նախկինում պատժում էին: Իսկ հիմա դա ամենուր է: Նախկինում Իսկական տղամարդն էլ տմարդը չէր, այլ` Մարդը, հոգատար ու հանգստացնող, ոչ թե գոռացող ու բորբոքող: Մեր քաղաքը ԳՈՌՈՒՄ Է արդեն, ու էլ լսելու ունակությունն էլ ասես չկա:

Էս աղմուկի քաոսից միայն աղոթքը կփրկի…», – գրել է հեռուստահաղորդավարուհին։