Բեն Ավետիսյանը որոշել է երգիչ դառնալ

Դերասան Բեն Ավետիսյանը որոշել է երգչի կարիերա սկսել։ Բենը նոր տեսահոլովակ է պատրաստում, որը շատ շուտով կներկայացնի հանդիսատեսի ուշադրությանը։
Նա իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում գրառում է կատարել և ներկայացրել իր նոր երգի թիզերը․ այն կոչվում է «Թալիսման»։

«Սիրելի հետևորդներ, սիրով Ձեր դատին եմ հանձնում իմ առաջին` «Թալիսման» երգի տեսահոլովակի թրեյլերը։
Կսպասեմ Ձեր մեկնաբանություններին…»,- գրել է Բեն Ավետիսյանը։

Նշենք, որ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն է։