Էմիլիա Քլարկը ցանկանում է գլխավոր դեր խաղալ Բոնդիանայում

Բրիտանացի դերասանուհի էմիլիա Քլարկը, ով մեծ հայտնիություն ձեռք բերեց «Գահերի խաղը» հեռուստասերիալի շնորհիվ, խոսել է «Բոնդիանայում» նկարահանվելու իր ցանկության մասին։

2020 թ. ապրիլին մեծ էկրան կբարձրանա գործակալ 007-ի մասին 25-րդ ֆիլմը․ այն կոչվում է «Մահանալու ժամանակը չէ»:

Ֆիլմում Բոնդիանայի դերն է կատարել սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը:

Empire պարբերականի այն հարցին, թե Քլարկը կցանկանա՞ արդյոք մարմնավորել Բոնդիանայի դերը, դերասանուհին դրական պատասխան է տվել: Ի դեպ, դերասանուհին դեռևս 2016-ին էր ասել, որ Ջեյմ Բոնդը իր ամենասիրելի հերոսներից մեկն է: