Աստղեր, ովքեր հաղթահարել են քաղցկեղը

Թեև աստղերը թանկարժեք բուժում ստանալու ավելի շատ հնարավորություններ ունեն, հիվանդության առաջ բոլորը հավասար են։ Ձեզ ենք ներկայացնում այն հայտնիներին, ովքեր կարողացել են հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունները։

Երգչուհի Յուլյա Վոլկովան մեծ փառք ու ճանաչում ձեռք բերեց դեռ 15 տարեկանում: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա կարողացավ հասնել մեծ բարձունքների ու դառնալ ամենասիրված ու ճանաչված աստղերից մեկը ռուսական շոու-բիզնեսում:
Սակայն 2012 թվականին նա առանց որևէ խոսք ասելու հեռացավ երգարվեստից:
Շատերը կարծում էին, որ նրա այդ որոշման պատճառը անձնական կյանքում փոփոխություններն են, զուգընկերը, և միայն տարիներ անց պարզ դարձավ, որ Յուլյան երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ:
Յուլյան վահանաձև գեղձի ուռուցքի հեռացման բարդ վիրահատության է ենթարկվել։ Բժշկական սխալի պատճառով նա կարողացել է միայն շշնջալ. նյարդի վնասման պատճառով երգչուհին այլևս չկարողացավ վերականգնել իր երբեմնի հզոր ձայնը:

 

Դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսնի ամուսինը՝ դերասան Մայքլ Դուգլասը երկար տարիներ պայքարում էր կոկորդի քաղցկեղի դեմ:
Բժիշկները հույս չէին տալիս բուժման և մինչ օրս էլ նրա առողջացումը համարում են հրաշք:

 

Քայլի Մինոուգը 36 տարեկան էր, երբ նրա մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ: Շատերի համար գեղեցկության էտալոն հանդիսացող դերասանուհին պատմում է, որ իրական դժոխքի միջով է անցել և հիվանդությունը հաղթահարելուց հետո այլևս երբեք իրեն գեղեցիկ ու ինքնավստահ չի զգացել: