Անաստասիա Վոլոչկովան անճանաչելիորեն նիհարել է

Ռուսական բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ անճանաչելիորեն նիհարել է: Այս մասին գրում է Life-ը:

Վոլոչկովան պատմել է, որ օրական 8 ժամ պարապում է իր նոր շոուի համար և գրեթե ոչինչ չի ուտում: «Ես ուտում եմ միայն հազարի տերևներ, հավ, ձու և բանջարեղենային ապուր: Ուտում եմ շատ քիչ, երբեմն կարող եմ ուտել 2 ձու ամբողջ օրվա ընթացքում»,- ասել է Վոլոչկովան:

Սննդաբաններին անհանգստացրել է սա, վերջիններս նշել են, որ եթե Վոլոչկովան այդպես շարունակի, ապա նրա օրգանիզմը կհյուծվի: