49-ամյա Նաոմի Քեմփբելը սիրահարվել է

49-ամյա Նաոմի Քեմփբելը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ իր անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են կատարվել, և նա հիմա իսկապես սիրահարված է: Սակայն խոսել իր ընտրյալի մասին նա հրաժարվել է:
Աշխարհահռչակ մոդել Նաոմի Քեմբլը տարիներ առաջ հանդիպում էր ռուս միլիոնատեր Վլադիմիր Դորոնինի հետ։ Գործարար Դորոնինը մի քանի տարի համատեղ կյանքից հետո լքել էր կնոջը, որպեսզի կարողանա օրինականացնել իր հարաբերությունները Նաոմիի հետ։

Սևամորթ գեղեցկուհին Վլադիմիրին հանդիպել էր իր ծննդյան օրը։ Ռուս  միլիոնատերն առաջին հայացքից սիրահարվել էր և որոշել էր, անպատճառ, գերել մոդելի սիրտը։
Նրանց հարաբերությունները տևել են 4 տարի։ Ամուսնությունից ամիսներ առաջ Վլադիմիրը Քեմբլին Մոսկվայում շքեղ առանձնատուն նվիրեց, սակայն զույգն այդպես էլ չպսակադրվեց։ Պատճառն այն էր, որ մոդելը հրաժարվեց դառնալ տնային տնտեսուհի և թողնել այն փայլուն կարիերան, որն այսքան տարիներ քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծել էր։

Սակայն Վլադիմիրն առանց Նաոմիի երկար չտխրեց․ բաժանումից շաբաթներ անց նա սիրավեպ սկսեց Քեմբլի մտերիմ ընկերուհիներից մեկի՝ ճապոնուհի մոդել Լո Ցզիլինի հետ, ով Դորոնինի դստեր տարիքին էր։