Մայլի Սայրուսը մեկ ամիս տևած բուռն սիրավեպից հետո բաժանվել է Քոդի Սիմփսոնից

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը երաժիշտ Քոդի Սիմփսոնից բաժանվել է իրենց սիրավեպից մեկ ամիս անց․ այս մասին տեղեկացրել է Mirror-ը:

«Նրանք միասին չեն, բայց ցանկանում են ընկերներ մնալ: Մայլին պետք է կենտրոնանա իր վրա»,- պատմել է պարբերականի աղբյուրը: Հոկտեմբերի սկզբին Սայրուսը և Սիմփսոնն իրենց հարաբերությունների մասին հայտնել էին իրեն սոցցանցերում, որից հետո 22-ամյա երգիչը հայտնել էր, որ Մայլիին սիրահարված է եղել դեռ 12 տարեկանից:

Աղբյուրի խոսքով՝ երգչուհին այլ միտում է ունեցել այդ հարաբերությունները սկսելիս՝ բարկացնել նախկին ամուսնուն՝ Լիամ Հեմսվորթին: Հիշեցնենք, որ սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Մայլի Սայրուսը և դերասան Լիամ Հեմսվորթը  որոշել են բաժանվել: