Ինչպե՞ս է անցել Կարինա Իգնատյանի առաջին փորձը (լուսանկարներ)

Երեկ Գլիվիցե քաղաքի Սիլեզի թատրոնում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի բացման արարողությունը:
19 երկրների ներկայացուցիչներ հանդիսավոր կերպով անցնելով կարմիր գորգի վրայով՝ ողջունել են հանդիսատեսին և պատասխանել են մի քանի հարցերի՝ կիսվելով իրեն հույզերով ու տպավորություններով:
Նրանց դիմավորեց TVP-ի նախագահ Ժակեկ Կուսկին:
Իսկ այսօր տեղի է ունեցել Կարինա Իգնատյանի առաջին փորձը պատասխանատու ելույթից առաջ:
«Այսօր կայացավ իմ առաջին փորձը։ Ամեն ինչ հրաշալի է։ Անհամբեր սպասում եմ իմ ելույթին»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Կարինան՝ կիսվելով լուսանկարներով: