Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր մոտեցմամբ կներկայացնի Մայքլ Ջեքսոնի հիթերը

Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա, որի ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կկատարի փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված գործերը` նոր գործիքավորմամբ:

Համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You Are Not Alone»‚ «Black Or White»‚ «They Don’t Care About Us»‚ «Remember The Time»‚ «Who Is It?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով, նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։