Տիմատիի համերգը Հայաստանում չեղարկվել է. ինչո՞ւ

Դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պետք է կայանար Տիմատիի մենահամերգը, սակայն այն չեղարկվել է։

Համերգի կազմակերպիչ Prime Production-ը այս ամենի մասին տեղեկությւոն է հրապարակել, որում ասվում է.  «Սիրելի ընկերներ, ցավով տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների և Տիմատիի որոշմամբ, մի շարք տեխնիկական և անկառավարելի խնդիրների պատճառով մենահամերգը տեղափոխվում է մյուս տարի։ Տիմատին կվերադառնա 2020 թվականին նոր ծրագրով և իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսով: Անհարմարություններ չպատճառելու նպատակով բոլոր գնված տոմսերի գումարները առայժմ կվերադարձվեն։ Մինչ նոր հանդիպում»։