«Գրողի ծոցը գնացեք». ո՞ր տեսարանի պատճառով է Էմիլիա Քլարկը լաց եղել ու ցանկացել հեռանալ «Գահերի խաղ»-ից

«Գահերի խաղը» հեռուստասերիալը համաշխարհային հռչակ ձեռք բերեց, ինչի շնորհիվ նախագծում ներկայացած դերասանները ստացան մեծ համբավ ու միլիոնավրո երկրպագուներ: Սակայն փառքի ճանապարհն այդքան էլ հեշտ չի եղել նրանց համար:
Հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկը՝ Էմիլիա Քլարկը, լրագրողների հետ զրույցներում պատմել է, թե որքան տհաճությամբ ու դժվարությամբ է համաձայնվել նկարահանվել բաց տեսարաններում: Դերասանուհին անկեղծանում է՝ ասելով, որ նկարահանման հրապարակում բավականին շատ էին կոնֆլիկտները, որոնք առաջանում էին մերկ տեսարանների վերաբերյալ իր ծայրահեղ վատ վերաբերմունիք պատճառով:

«Ես լաց էի լինում լոգարանում»,- պատմում է Քլարկը՝ հիշելով, թե ինչպես իրեն ստիպեցին մերկանալ առաջին եթերաշրջանում:
Հիշեցնենք, որ Քլարքը նաև հրաժարվել է նկարահանվել Ջեյսոն Մոմոայի հետ էրոտիկ տեսարաններում, ինչի պատճառով ռեժիսորը երկար ժամանակ կրկնօրինակող է փնտրել: Սակայն արդեն 2-3 եթերաշրջաններում անկողնային և մերկ տեսարանները դերասանուհու համար դարձան սովորոկան: