Մանկապղծության սկանդալից հետո Եղիսաբեթ թագուհին վռնդել է որդուն

Եղիսաբեթ թագուհին իր որդու՝ Յորքի դուքս Էնդրյուի հետ լուրջ զրույց է ունեցել: Թագուհին ասել է, որ Էնդրյուն պետք է լքի իր պաշտոնն ու այլևս չկատարի իր պարտականությունները՝ որպես թագավորական ընտանիքի անդամ։

Թագուհին այս դժվար որոշումը կայացրել է հասարակական ճնշման տակ: Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ է նրա որդին՝ Էնդրյուն գտնվում է սկանդալների կենտրոնում մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր բարեկամական հարաբերությունների պատճառով: Լրագրողների հետ ունեցած իր հարցազրույցում Էնդրյուն փորձել է արդարացնել Ձեֆրի Էպշտեյնին և չի խոսել անգամ մանկապիղծի զոհերի մասին:

People լրատվամիջոցի ներկայացրած տեղեկության համաձայն, սա բավականին բարդ որոշում է  եղել թագուհու համար: Թագավորական ընտանիքի բարեկամները հաղորդել են պարբերականին, որ Եղիսաբեթ թագուհին որդու արարքը որակել է որպես խայտառակություն: