Ինչո՞ւ Գրիգ Գևորգյանի Stand Up-ին Women’s Club-ից ոչ ոք ներկա չէր

Երեկ «Բոհեմ» թատրոնում տեղի ունեցավ Գրիգ Գևորգյանի՝ «Վա՜յ Գրիգ, Գրիգ» Stand Up-ի չորրորդ բեմելը։  Հումորիստը որոշել էր՝ առաջին երեք ներկայացումները խաղալու է իր հանդիսատեսի համար, ապա նոր հրավիրելու է հայտնի գործընկերներին, հյուրերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ Women’s Club-ից ոչ ոք ներկա չէր Գրիգի Stand Up-ին: Ի՞նչն էր պատճառը:
Շատերը կարծում էին, որ Women’s Club-ի մասնակիցները ներկա չէին Գրիգի հետ եղած կոնֆլիկտի կամ անհամաձայնությունների պատճառով, սակայն կա ևս մեկ վարկած. Գրիգի «սթենդ ափ»-ի հետ համընկել էր Women’s Club նախագծի եթերային նկարահանումը, որը ևս նույն օրը, նույն ժամին էր։