«Թե՛ մայրիկս, թե՛ հայրիկս, եղել են ազնվականներ». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդվարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հանդես է եկել նոր ու հետաքրքիր գրառմամբ.
«Հայերը եղել են բաց աչքերով, ընդգծված այտոսկրերով ու լայնաճակատ: Իմ երկու կողմն էլ, թե՛ մայրիկիս և թե՛ հայրիկիս, եղել են ազնվականներ: Որևէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը. եթե ներսից մի բան չկա, դրսից դժվար «ստանան»…
Այսօր առանց դիմահարդարման` մարդուն դժվար են ընկալում, բայց հետաքրքիր է, որ ես` տարիքի հետ սկսել եմ սիրել դեմքս` ինչպես որ կա, իր թերություններով ու անհարթություններով հանդերձ, ու ինձ հիացնում են այն աղջիկները, որոնք իրենց բնականությամբ են հարաբերվում «արտաքին» աշխարհի հետ:

Շպարն ինձ համար «հագուստի» պես է` թաքնվելու, ընդգծելու կամ նոր կերպարով ներկայանալու, բայց իրական դեմքը մարդ, ամեն դեպքում, չպիտի կորցնի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի ճնշման ներքո:
Ստեղծեք նոր թրենդեր, առանց վախենալու, միևնույն է մեղադրողը մեղադրելու է, սիրողը` հիանալու, սովորողը` սովորելու…»։