Ո՞վ հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում. դիտեք նրա փայլուն ելույթը

Լեհաստանում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանի ներկայացուցիչ Վիկի Գաբորը Superhero երգով:

Մրցույթն այս տարի ընթանում էր հենց Լեհաստանում: Այս երկիրը հաղթում է մրցույթում երկրորդ տարին անընդմեջ:

Մրցույթի հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և ազգային ժյուրիների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ: