Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 9-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ»-ում

Լեհաստանում ավարտված Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Լեհաստանը, երկրորդ հորիզոնականում՝ Ղազախստանի ներկայացուցիչն էր: Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը զբաղեցրեց  9-րդ տեղը:
Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 8-րդն էր:
Այս տարի մրցույթին մասնակցեց 19 երկիր: Իսպանիան կրկին մասնակցեց մրցույթին 13 տարվա դադարից հետո: