«Առողջ եղիր իմ «բարակ գնոմիկ»». Իրինա Թովմասյանը շնորհավորել է դստեր ծննդյան տոնը

Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգգին, այսօր նշում է իր 17-ամյակը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Մեգին, մասնակցելով «Miss Super Model Europe 2019»-ին, հաղթող է ճանաչվել։ Գեղեցկության մրցույթն անցկացվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։

«Իմ արդեն 17 տարեկան փոքրիկ ձագուկ, շնորհավոր ծնոունդդ: Փխրուն, բարի , հոգատար ու միևնույն ժամանակ ուժեղ խելացի ու կազմակերպված իմ մարդուկ, մարդ ով ունի հստակ նպատակներ ու ձգտումներ, ում պետք չէ ասել նա գիտի…
Սիրում եմ, սիրում եմ իմ ձագուկիս, իմ արևին, իմ միակ առաջինին, իմ Գանձուկին աշխարհ չափ ու թող, որ քեզ մոտ ամեն ինչ ստացվի , հաջողակ եղիր , երջանիկ զգա ու առողջ եղիր իմ «բարակ գնոմիկ»»,- իր միկրոբլոգում Մեգգիի ծննդյան տոնը շնորհավորել է Իրինա Թովմասյանը: